Ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Երևանի վարչության շենքի մոտ ռումբ է տեղադրված

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ժամը 13.00-ին, պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, ասվում է ոստիկանության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրութան մեջ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---