Երևանի քաղաքապետարանը թույլ չի տա շինարարություն իրականացնել մայրաքաղաքի կանաչ տարածքներում

Երևանի քաղաքապետարանը թույլ չի տա շինարարություն իրականացնել մայրաքաղաքի կանաչ տարածքներում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը թույլ չի տա շինարարություն իրականացնել մայրաքաղաքի կանաչ տարածքներում: Այդ մասին Հայաստանի Հանրային խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Երևանի խնդիրների քննարկման համար, հայտնել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Մենք հայտարարում ենք, որ շինարարությունը Երևանի կանաչ գոտիներում արգելված է: Բայց մյուս կողմից մենք պետք է նաև գիտակցենք, որ Երևանը մեգապոլիս է, և մեր կամքից անկախ մայրաքաղաքի ճարտարապետությունը կոմերցիոն է լինելու»,- ասել է քաղաքապետը` պատասխանելով ՕՀ անդամ Կարինե Դանիելյանի հարցին, ով նիստի ընթացքում մտահոգություն հայտնեց Երևանում կանաչ գոտիների կրճատման և քաղաքի բնապահպանական դրության կապակցությամբ:

Դանիելյանի խոսքով, եթե մայրաքաղաքի կանաչ գոտիներն օգտագործվում են բիզնես-նախագծերի շրջանակներում, ապա անհրաժեշտ է հստակ սահմանափակումներ սահմանել: «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում Հաղթանակի այգում և մայրաքաղաքի այլ պուրակներում ու զբոսայգիներում տիրող վիճակի կապակցությամբ, որտեղ կանաչ գոտիները սրճարանների են վերածվում: Ես պնդում եմ, որպեսզի այս և մի շարք այլ հարցերի առնչությամբ լսումներ կազմակերպվեն Երևանի համապատասխան գերատեսչությունների և բնակիչների մասնակցությամբ»,- ասել է Դանիելյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---