ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է զարգացնելու միջազգային համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարում22 մարտի 2011 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, վարչության դատախազներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում 2009 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագրի շրջանակներում հայաստանյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով: Ինչպես նշեց Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալին, այդ հուշագիրը աննխադեպ է ԱՄԷ և այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի շարքում: Մնացական Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում` նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2006թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը: Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին: Մնացական Սարգսյանը նշեց նաև, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ նաև հատուկ վերահսկողության երկրների գոտուց: ԱՄԷ պատվիրակության անդամները նշեցին ՀՀ իրավապահ մարմինների հետ անմիջական աշխատանքային հարաբերություններ կառուցելու կարևորությունը` պայմանավորված օպերատիվ և քննչական գործողություններ կատարելու, տեղեկատվության փոխանակման և այլ իրավական գործընթացների արդյունավետ ու արագ կազմակերպման անհրաժեշտությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |