«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում հավաստագիր ստանալ ցանկացողների համար23 մարտի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Վերապատրաստումները կիրականացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ-ի օգոստոսի 26-ի N-1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա: Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացների տևողությունը 15 օր է: Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |