Գարեգին Երկրորդը շնորհավորել է Անտիոքի և Համայն Արևելքի մարոնիտ պատրիարքին գահակալության առիթով![]() ![]() PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Անտիոքի և Համայն Արևելքի մարոնիտ կաթոլիկ պատրիարք Բեշարա Ալ Ռաին (նստավայրը` Լիբանան)` վերջինիս ընտրության և գահակալության առիթով` մաղթելով երկարամյա արդյունավետ գահակալություն: «Լիբանանի պատմության այս վճռորոշ ժամանակահատվածում Դուք ընտրվեցիք որպես Մարոնիտ եկեղեցու 77-րդ պատրիարք բազում տարիների Ձեր նվիրյալ ծառայության համար: Ուրախ ենք հաստատելու, որ Ձերդ Ամենապատվությունն արդեն իսկ նշանակալի քայլեր է ձեռնարկել Լիբանանում հաշտության և քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ», - ասվում շնորհավորագրի մեջ: Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության օրերին Լիբանանի ժողովրդի` այդ թվում Մարոնիտ եկեղեցու հետևորդների կողմից հայ ժողովրդի տարագիր զավակների նկատմամբ ցուցաբերած հյուրընկալ եղբայրական ոգուն, ինչը հիմք հանդիսացավ Լիբանանում Սփյուռքի ուժեղ գաղթօջախներից մեկի ձևավորման և Հայաստանի ու Լիբանանի Հանրապետությունների միջև սերտ հարաբերությունների հաստատման համար: Անդրադառնալով Միջին Արևելքում քրիստոնեական համայքների կյանքին, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններին` Վեհափառ Հայրապետը ուղերձում վստահություն է հայտնել, որ Հայ և Մարոնիտ եկեղեցիների հարաբերություններում նոր ձեռքբերումներ կարձանագրվեն ի նպաստ տարածաշրջանի և երկու բարեկամ երկրների, ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |