Մայիսի 2-ից 18-ը հայ և թուրք 16 լրագրողներ գործնական շրջագայության կմեկնեն Թուրքիա և Հայաստան

Մայիսի 2-ից 18-ը հայ և թուրք 16 լրագրողներ գործնական շրջագայության կմեկնեն Թուրքիա և Հայաստան

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ից 18-ը հայ և թուրք 16 լրագրողներ գործնական շրջագայության կմեկնեն Թուրքիա և Հայաստան: Միջոցառումն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի կողմից` Ինտերնյուս Նեթուորքի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում» ծրագրի շրջանակներում:

Լրագրողներն ավտոբուսով անցնելու են Ադանայից մինչև Մեղրի ընկած բազմաթիվ բնակավայրերով և ընթացքում համատեղ պատրաստելու են տեսանյութեր, հարցազրույցներ, վերլուծականներ, որոնք հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում: Երևանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրության մրցույթ, հաղորդում է ակումբի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---