Պարգևատրվեցին Երևանում բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթի հաղթողները25 մարտի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Ճարատարապետների միության շենքում տեղի ունեցավ «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ կողմից 2010թ. դեկտեմբերի 21-ին հայտարարված` Երևան քաղաքի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցույթին ներկայացվել էր 16 աշխատանք` ճարտարապետական հետաքրքիր ու ամենատարբեր լուծումներով: Ներկայացված բոլոր աշխատանքները գտնվում են Ճարտարապետների միության սրահում և կցուցադրվեն մինչև մարտի 31-ը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել էին դեռևս մարտի 14-ին: Մրցույթի արդյունքները գնահատող ժյուրիի կազմը ներկայացնում էին ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ, որոնց թվում և հեղինակավոր մասնագետներ արտերկրից, հարցին առնչվող պաշտոնատար անձինք: Մրցույթին մասնակցած աշխատանքներն անաչառ և անկողմնակալ գնահատելու նպատակով` դրանք ներկայացվեցին ժյուրիի անդամներին անանուն: Քննարկման արդյունքում ժյուրին կայացրեց համատեղ որոշում` առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ: Երկրորդ մրցանակին արժանացավ «Արխ կոոպ» ճարտարապետական արվեստանոցը, երրորդ մրցանակին արժանացավ «Հայնախագիծ» ԲԲԸ-ի Սարգիս Սարդարյանի ճարտարապետական արվեստանոցը: Գլխավոր մրցանակներից բացի սահմանվել էր նաև երկու խրախուսական մրցանակ մրցույթում չորրորդ և հինգերորդ արդյունքները ցուցաբերած մասնակիցների համար: Չորրորդ խրախուսական մրցանակին արժանացավ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, հինգերորդ խրախուսական մրցանակին` «Կետ արքիթեքթ» ՓԲԸ-ն: Բոլոր հաղթողներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ: Քանի որ առաջին մրցանակ չի շնորհվել, ժյուրին որոշում է ընդունել ավելացնել դրամական պարգևների գումարը առաջին տեղի մրցանակային ֆոնդից: Այսպիսով, երկրորդ մրցանակի համար շնորհվեց 2,5 մլն ՀՀ դրամ, երրորդ մրցանակ` 1,5 մլն ՀՀ դրամ, երկու խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրը 750 000-ական ՀՀ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |