Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից![]() 25 մարտի 2011 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից: Ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք հայկական լրատվամիջոցներ, գնացքը գծերից շեղվել էր «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարանների միջև: «Մենք կապ հաստատեցինք այդ կայարանների հետ և պարզեցինք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից: Ավելի վաղ PanARMENIAN.Net գործակալությունը հաղորդել էր, որ երևանյան մետրոպոլիտենում տեխնիկական աշխատանքներ են տարվում մետրոյի արգելակման համակարգի ստուգման ուղղությամբ, ինչի արդյունքում մետրոյի մի գիծը ժամանակավորապես չի գործում: Երևանյան մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին: Այժմ այն բաղկացած է մեկ տասնյակ կայարաններից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |