Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ամրապնդել կապը հասարակության հետ

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ամրապնդել կապը հասարակության հետ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ երևանյան գրասենյակը ներկայացրել են 2011-15թթ. հաղորդակցությունների ռազմավարությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախագծի նպատակն է ամրապնդել հասարակության հետ կապը, բարձրացնել նախարարության գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև նոր կապեր հաստատել: Նախարարը հաղորդել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ակտիվ մասնակցություն վիրտուալ կյանքին. բլոգեր, սոցիալական ցանցեր: Այդ առումով նա նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կրթությունը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել ամառային դպրոց, որպեսզի նրանք ավելի լավ տեղեկացված լինեն:

Անդրադառնալով ռազմավարության ֆինանսավորմանը` Աշոտյանը հաղորդել է, որ նրանք ակնկալում են աջակցություն միջազգային դոնորական կազմակերպություններից:

Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշել է, որ նախագիծը հնարավորություն է տալու իրագործել հակակոռուպցիոն ծրագրեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---