Կալկաթայում նշվեց Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը![]() 2 ապրիլի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի ապրիլի 2-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Ձեռնարկը մեկնարկեց Տերունական աղոթքով և Հնդկաստանի ու Հայաստանի Հանրապետության օրհներգերով: Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կրթական տնօրենը: Այնուհետև Մարդասիրականի պարախումբը ներկայացրեց մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդեց կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվեց ճեմարանի անունը կրող ժամացույց-ներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեցին գովասանագրերով և ստացան խրախուսական նվերներ: Հանդիսության ընթացքում ցուցադրվեց Հնդկահայքի երևելիների և հայ-հնդկական հարաբերությունների մասին պատմող տեսանյութ: Իսկ հանդիսության բարձրակետն էր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայում լույս տեսած «Հնդկահայք» երկլեզու (հայերեն-անգլերեն) երկրորդ տարեգիրքը, որը ներկայացրեց գրքի հիմնադիր-հրատա-րակիչ, հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառա-վարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը: «Հնդկահայք» 2010-ում խտացել են հնդկահայոց հոգևոր հովվության և Հնդկաստանում «կտոր մը Հայաստանի»` Հայոց մարդասիրական ճեմարանի անցուդարձը, մեր շնորհալի ուսանողների ուսումնական ու մարզական նվաճումները: Տարեգրքում տեղ են գտել հնդկահայ համայնքի հարյուրամյակների պատմությունը լուսաբանող հոդվածներ, ինչպես նաև աշխարհի տարբեր ծագերից անդրանիկ հրատարակությունը գնահատող և արժևորող նամակներ, որոնք պարտավորեցնող էին և խթան «Հնդկահայք» 2010-ը կյանքի կոչելու գործում՚: (Հայր Խորեն) Մշակութային մասի ավարտին ներկաները հյուրասիրվեցին հոբելյանական տորթով: Ձեռնարկին ներկա էին ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, պաշ-տոնեությունը, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հա-մայնքի ներկայացուցիչներ և հյուրեր: Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է: Հանդիսությունը հարգանքի տուրք էր դպրոցի հիմնադիրների պայծառ հիշատակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |