Սեյրան Օհանյանն այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն![]() 5 ապրիլի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 4-ին այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն, ինչպես նաև խաղաղապահ ինժեներական գումարտակ: ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2002 թվականին կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ: Իր գոյության ընթացքում ականազերծման կենտրոնը իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Կենտրոնում հեղինակավոր մասնագետների միջոցով վերապատրաստվել և միջազգային որակավորում են ՀՀ զինված ուժերի շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը մասնակցել են միջազգային առաքելություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |