Լույս է տեսել Բակուր Կարապետյանի մարդկային որակների և վաղվա օրվա մասին «Նեռը իմ մեջ» վեպը 8 ապրիլի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել հայ ժամանակակից արձակագիր Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը: Այն պատմում է գրողի մասին, որը երկատման մեջ է՝ նրա մի կեսը ցանկանում է զբաղվել իր գրական գործունեությամբ, մյուսը կեսը` նեռը, խառնում է նրա գործերը: Հերոսը մասնակցում է ենթադրյալ տիեզերական ժողովներին, անցյալը դարձնում ներկայի մի մաս: Նա նույնիսկ փորձ է անում փրկել Սիբիրի Օրոկ կոչվող ցեղը: «Գրքում ներկայացված են ժամանակի մարտահրավերները: Այստեղ կա գրոտեսկ, այլաբանական կերպարներ, որոնք դիպվածային են: Գիրքը ահազանգ է մարդկային որակների և վաղվա օրվա մասին», -ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ասուլիսի ժամանակ: Գիրքը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում, 500 օրինակ տպաքանակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |