Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը կներկայացվի համայնքին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ ապրիլի 8-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մեկնեց Փարիզ: Ապրիլի 9-ին Հայր Մեսրոպը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ կժամանի Ժնև, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը:

Գերագույն հոգևոր խորհրդի հանձնարարությամբ ապրիլի 10-ին, Ժնևի Ս. Հակոբ առաջնորդանիստ եկեղեցում, Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը Հովնան Սրբազանի կողմից կներկայացվի հայ համայնքին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---