Երիտասարդ գրականագետները Երևանում կքննարկեն ժամանակակից գրականության հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-12-ը Երևանում, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա երիտասարդ գրականագետների հանրապետական նստաշրջանը: Բացման խոսքով հանդես կգան Ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Երկօրյա նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան 26 գրականագետներ, որոնք կքննարկեն պատմաբանների աշխատանքները, հայ դասական բանաստեղծների և գրողների գործերը, նրանց սակավ հայտնի ստեղծագործություններն, ինչպես նաև ժամանակակից գրականության հիմնախնդիրները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---