Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր: Նա ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Դեսպանը Օշականի հուշահամալիրն անվանեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը:

Անդրանիկ Նիկողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` հուշահամալիրի բարեկարգման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել: Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է:

Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին, հաղորդում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---