Ապրիլի վերջին կմեկնարկեն Դավթաշենի կամրջի նորոգման աշխատանքները

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին կմեկնարկեն Դավթաշենի կամրջի նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշել է, որ ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի 2011թ. բյուջեով այդ նպատակով համապատասխան գումար է նախատեսվել, և ապրիլի վերջին, մրցույթի ամփոփումից հետո, կմեկնարկեն նորոգման աշխատանքները։

Հետիոտնային նոր անցումների շինարարության ծրագրի վերաբերյալ նշվել է, որ այն ընթացքի մեջ է, և նախատեսված բոլոր աշխատանքները կիրականացվեն։ Ընդ որում, հաշվի է առնված նաև հաշմանդամների համար դրանց մատչելիությունը։ Ավագանու նիստում անդրադարձ է եղել նաև մանկապարտեզներին, գեղասահքի մարզադպրոցի հիմնանորոգմանը, գետնանցումներում սանիտարական վիճակին առնչվող և մի շարք այլ հարցերին, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---