Հայաստանում ռադիացիայի հարցում ամեն ինչ կարգին է, վստահեցնում են մասնագետները 8 ապրիլի 2011 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում աղետի հետևանքները ոչ մի կերպ չեն ազդի Հայաստանի վրա, երկրում ռադիացիայի մակարդակը նորմայի սահմաններում է, այսօր լրագրողներին է հաղորդել Հայհիդրոմետծառայության Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը : Դա պայմանավորված է Ճապոնիայից ուղղակի օդային հոսանքների բացակայությամբ, նշել է նա` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, Հայհիդրոմետծառայությունը խստացրել է հանրապետությունում ռադիացիոն ֆոնի մոնիթորինգը: Ներկա պահին, Զարուհի Պետրոսյանի խոսքով, Հայաստանում ռադիացիայի մակարդակը 17-ից 19 միկրոռենտգեն ժամում է, մինչդեռ վտանգավոր է համարվում ավելի քան 60 միկրոռենտգեն ժամում ցուցանիշը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել` առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ու անհայտ կործաների ընդհանուր թիվը կազմել է 27 հազար 631 մարդ: «Ֆուկուսիմա-1»-ում պարբերաբար ռեակտորների ջերմաստիճանի բարձրացում է նշվում 5-րդ և 6-րդ էներգաբլոկերում: Առկա տվյալների համաձայն, առաջին ռեակտորում հայտնաբերվել է վառելիքային պահուստների մոտ 70%-ի, իսկ երրորդում` ռեակտորի պաշտպանական թաղանթի վնասում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |