Վիկտոր Մալաշենկո. Հայաստանը մեծագույն ավանդն է ներդրել տիեզերք մարդու առաջին թռիչքի իրագործման մեջ

Վիկտոր Մալաշենկո. Հայաստանը մեծագույն ավանդն է ներդրել տիեզերք մարդու առաջին թռիչքի իրագործման մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը ժամանակին մեծագույն ավանդն է ներդրել տիեզերք մարդու առաջին թռիչքի իրագործման մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Վիկտոր Մալաշենկոն: Ընդ որում, նա պատահական չի համարել, որ հենց խորհրդային տիեզերագնացն է նվաճել տիեզերքը: Նրա խոսքով, այդ իրադարձության մեջ արտացոլվել են, նախ և առաջ, կրթության, ինչպես նաև գիտության և տեխնիկայի խորհրդային համակարգի մեծագույն ձեռքբերումները: Սակայն պատգամավորը նկատել է, որ Ռուսաստանն այդ մեծագույն սխրագործությունը միայն իրեն չի վերագրում: «Այդ իրադարձությանը մասնակցում էր ողջ խորհրդային ժողովուրդը, և հսկայական ավանդ են ներդրել նախկին խորհրդային տարածքի երկրները»,- ասել է Մալաշենկոն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---