«Աարարատ» երգչախումբը համերգ է տալու Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» միությունը, մի խումբ բարեպաշտ երաժիշտների հետ համատեղ և միության «Արարատ» երգչախմբի մասնակցությամբ, Սուրբ Հարության տոնի նախաշեմին համերգային ծրագրով հանդիպում կունենա Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաների հետ: Կներկայացվեն հոգևոր և ժողովրդական երգերի կատարումներ, հանդես կգա նաև մանկական պարի խումբ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, բացի նմանատիպ միջոցառումներից շաբաթական մեկ անգամ միության անդամները այցելում են գիշերօթիկ դպրոց, աջակցում դաստիարակներին, օգնում սաներին դասապատրաստման գործում և քրիստոնեական գիտելիքներ փոխանցում նրանց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---