Լիբանանի նախագահը Ռալֆ Յիրիկյանին շնորհել է «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը

Լիբանանի նախագահը Ռալֆ Յիրիկյանին շնորհել է «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը

PanARMENIAN.Net - Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը Բաաբդայի նախագահական պալատում, որտեղ ընդունել էր նաև ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային։ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանում գործող առաջին լիբանանահայն է, որն արժանանում է Լիբանանի Հանրապետության նախագահի այս բարձր պարգևին:

Այս շքանշանը Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Հայաստանում լիբանանյան համայնքին մատուցած ծառայությունների, գործարարության ու գործարար կառավարման բնագավառներում արձանագրած հաջողությունների, նոր մշակույթ ներդնելու և զարգացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի, Լիբանան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին բերած մասնակցության համար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---