Դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի վրայից արգելանքը հանելու մասին միջնորդությունը11 ապրիլի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանն այսօր բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու մասին օրաթերթի միջնորդությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, անկախ դատական գործընթացից թերթը շարունակում է լույս տեսնել: «Հավանաբար դատարանը գիտակցել է, որ թերթի խմբագրության գույքի վրա դրված կալանքն ավելորդ է: Սակայն այս որոշումը մեզ որևէ այլ բան չի տալիս: Գույքը կալանքից հանելը որևէ կերպ չի ազդում դատարանի վճռի վրա»,- նշեց խմբագիրը: Մեկնաբանելով այն, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ դատական հայցերը կտրուկ շատացել են, Արմինե Օհանյանը նշեց, որ դա պայմանվորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, որով ապաքրեականացվեց զրպարտություն ու վիրավորանք հասցնելը: «Հիմա լրատվամիջոցներն ավելի դժվար կացության մեջ են: Մենք դեռ այն ժամանակ էլ մտահոգություն էինք հայտնել օրենքի փոփոխմամբ, քանի որ 3-4 միլիոն տուգանք վճարել իսկական կործանում է հայկական թերթերի համար: Դա կնածանկի թերթի փակում»,- նշեց խմբագիրը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ» հրապարակման համար: Վիրավորանքի և զրպարտության համար իրեն հասցված վնասի համար 6 միլիոն դրամի փոխհատուցում պահանջելուց զատ ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը միջնորդել էր նաեւ արգելանքի տակ վերցնել «Հրապարակ» օրաթերթի գույքն ու դրամական միջոցները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |