Կենտրոնի մանկապարտեզների տնօրենները ոչ մի կերպ չեն ուզում մեկնաբանել քաղաքապետարանի նորամուծությունը![]() 18 ապրիլի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն համայնքի մի շարք մանկապարտեզների տնօրեններ ձեռնպահ են մնում մեկնաբանելուց համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաներին ու նրանց ծնողներին այսօր քաղաքապետարանի կողմից “մատուցված անակնկալը”: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներ հաճախող երեխաների համար այսօր դռները փակ են եղել 8:30: Համաձայն Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգի` համայնքում այսուհետև մանկապարտեզները երեխաներին կընդունեն առավոտյան 8:30-ից ոչ ուշ, քանի որ դրանից հետո դռները կողպվելու են: Նման քայլի Երևանի իշխանությունները գնում են Կենտրոն համայնքը առավոտյան խցանումներից ապահովագրելու համար, ինչն առաջ է բերել տասնյակ ծնողների վրդովմունքը: Տնօրենները, ովքեր, հավանաբար, ևս հիացած չեն քաղաքապետարանի այս նորամուծությամբ, հրաժարվեցին արձագանքել այս խնդրին` հաշվի առնելով քաղաքապետարանի խիստ հսկողությունն ու հետևողականությունը կյանքի կոչելու քաղաքապետի հրահանգը: Առավոտյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ PanARMENIAN.Net ի հարցին քաղաքապետարանում խոստացան պատասխանել քիչ ավելի ուշ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |