Հայ բարերարները աջակցում են Երևանի կոներվատորիայի երիտասարդ ուսանողներին![]() 18 ապրիլի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ» եւ դիպլոմ շնորհեց Երեւանի պետական կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող 2010» ճանաչված ջութակահարուհի Աննա Մարգարյանին: Կրթաթոշակը հովանավորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր եւ Մարթա Ալբարյանները, ովքեր նաեւ անձամբ են ընտրում տարվա լավագույն ուսանողին` Կոնսերվատորիայի ռեկտորատի կողմից Հիմնադրամին ներկայացված թեկնածուներից: Ընտրված ուսանողին շնորհվում է դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագրի նպատակն է սատարել գերազանց սովորող ու շնորհալի ուսանողներին: «Չնայած սա բավականին համեստ ու փոքրիկ ձեռնարկ է, բայց ունի լուրջ հաջողություններ. բավական է միայն նշեմ այն, որ մեր «Լավագույն ուսանող 2008» Մերի Խոջայանը դարձել է Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի արժանավոր: Հավատում եմ, որ Աննան նույնպես կարդարացնի մեր սպասելիքները»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը: Աննա Մարգարյանը կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Երիտասարդ երաժիշտը մասնագիտական հաջողություններ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում. Ալեքսանդր Սպենդարյանի եւ Էմին Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր է, Փարիզում կայացած «Ֆլեմ» պատանի երաժիշտների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր: Թե ինչպես է տնօրինելու իր վաստակած գումարը Աննան դեռ չի որոշել, սակայն մի նպատակ նա իր առջեւ հստակ դրել է. «Երազում եմ բացօթյա համերգ տալ Վիկտորիա ջրվեժի բնապատկերին»,- ասում է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |