ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը կարևորում է զինծառայողների սոցպաշտպանվածությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը կարևորում է զինծառայողների սոցպաշտպանվածությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ սպաների կրթության մակարդակի և բանակում կարգուկանոն հաստատելու մակարդակի միջև: Այդ մասին «Սպայի կերպարի ձևավորման առանձահատկությունները բանակում և հասարակությունում» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆստրան: Նրա խոսքերով, հենց սպայի բարոյականության մակարդակից է կախված կարգուկանոնը բանակում: Այդ առումով նա նշել է, որ սպաների կրթության ծրագրի բարձր մակարդակը շատ կարևոր է բանակում արժեհամակարգ ձևավորելու համար:Բացի դրանից, Հոֆստրան նշել է, որ սպաների բարոյական արժեքների պահպանման հարցում կարևոր դեր է խաղում սոցիալական պաշտպանվածությունը: Այդ առումով նա հույս է հայտնել, որ այդ հարցերը լինելու են Հայաստանի պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում պաշտպանական բարեփոխումների իրագործման շրջանակներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---