ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է ԶԼՄ-ներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ![]() 2 մայիսի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է բոլոր ԶԼՄ-ներին և ուղերձ հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Երբ կառավորությունը ճնշում է իր ժողովրդին և թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է չարագործությունը բացահայտելու և հասարակության վստահությունը պաշտպանելու համար: Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության և մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ և ստեղծել պայմաններ իրենց խնդիրների մասին իրազեկելու: Իսկ գլոբալ ճնշող մարտահրավերների դարաշրջանում մամուլի միջոցով տեղեկատվության և մտքերի ազատ փոխանակությունը` ընդհանուր «խնդիրների» շրջանակում, կարող է միացնել մարդկանց և երկրների: Այս տարվա հիշարժան օրվա թեման է «Նոր սահմանագծեր, նոր արգելքներ», ինչը ընդգծում է այս շեշտակիորեն փոխված համաշխարհային մամուլի բնապատկերը: ԶԼՄ-ների նոր տեսակները և գործիքները, որոնցից մեկը բջջային հեռախոսն է, շարունակում է լիազորել անհատներին հարստացնել լուրերի հավաքը և լուսաբանել կառավարության, բիզնեսի և արդյունաբերության ինչ-որ ժամանակ գաղտնի պահվող աշխատանքները: Այնուամենայիվ, այս առավելությունների հետ մեկտեղ կան նաև հին մարտահրավերները, ինչպիսիք են մամուլի միջոցով ատելություն տարածելը և բռնություն հրահրելը: Գոյություն ունեն նաև անդամ պետությունների կողմից հարկադրված նոր, անհերքելի արգելքներ` ներառյալ վիրտուալ տեղեկատվական տարածքի հսկողությունը, թվային ագրեսիան և գրաքննությունը համացանցում: Համաձայն Լրագրողների պաշտպանության կոմիտեի, հիմնականում առցանց աշխատող լրագրողներից առնվազն վեցը սպանվել են 2010 թ.: Իսկ 2008 թ. առաջին անգամ ավելի շատ առցանց աշխատող լրագրող էր բանտարկված, քան ավանդական մամուլում: Մամուլի ազատության համաշխարհային օրը եկե'ք հիշենք այն լրագրողներին, խմբագիրներին և մամուլում աշխատող այլ մասնագետներին, ովքեր սպանվել են իրենց թղթակցությունների պատճառով: Ձգտելով արդարության` եկե’ք պատվենք իրենց հիշատակը: Անպատժելիությունը, որ հաճախ հետևում է այդպիսի սպանություններին, ցույց է տալիս լրագրողների պաշտպանության համար պաշտոնական մտահոգության պակաս և ակնհայտ արհամարհանք իրենց կարևորագույն աշխատանքի հանդեպ: Բազմաթիվ այլ լրագրողներ հյուծվում են բանտախցերում, ընդամենը իրենց աշխատանքն անելու համար: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հավաստում է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն «անկախ սահմաններից ցանկացած լրատվամիջոցի միջոցով տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և հաղորդելու»: Եկե'ք վերահաստատենք ժողովրդավարության, զարգացման և խաղաղության սկզբունքների, մեր կարևորագույն խոստումը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |