Հայաստանում ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ով տառապողները բուժում ստանում են անվճար

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության քաղաքացիները, որոնք հանդիսանում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրներ, բուժում ստանում են անվճար, դրամական և դեղորայքային ողջ աջակցությունը կատարում է «Գլոբալ հիմնադրամը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 12 հայտարարել է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

«Մենք դիմում ենք ներկայացրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով վերջինից ներկայացնել մեր երկիրը այդ հարցով ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նիստում, որը տեղի կունենա հունիսին: Սա ցույց կտա, որ մեր երկիրը մտահոգված է այս հիվանդության չտարածմանը» ,- ընդգծեց Հարությունյանը:

Սակայն հասարակական կազմակերպությունները մերժում են ստացել կառավարությունից այն պատճառաբանությամբ,որ վարչապետի ներկայությունը ասամբլեայում թյուրիմածություն կստեղծի, որ Հայաստանում վարակակիրների թիվը անհամեմատ մեծ է: «Մենք համաձայն ենք, որ մեր երկրում, ի ուրախություն բոլորիս, համեմատաբար քիչ են վիրուսակիրները, բայց ևս մեկ անգամ կոչ ենք անում վարչապետին ընդունել մեր առաջարկությունը»,- ավելացրեց «Դրական մարդկանց հայկական ցանցի» նախագահը:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի կարծիքով , եթե «Գլոբալ հիմնադրամը» երբևէ դադարեցնի աջակցությունը Հայաստանում , կառաջանան բազմաթիվ խնդիրներ:

«Սա չի նշանակում, որ պետությունը ոչինչ չի անում, կան բազմաթիվ ծրագրեր` կառավարության կողմից ընդունված, օրինակ ՄԻԱՎ-ՁԻԱՀ և սեռական դաստիարակության խնդիրների մասին: Այս ծրագրերը պետք է շարունակական լինեն , և հասարակությունը պետք է ձեռք մեկնի այս վարակները կրողներին , որոնք նույնպես մեր երկրի լիիրավ քաղաքացիներ են» ,- ավելացրեց Հարությունյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---