Աբովյան փողոցի վրա տեղադրվելու է բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը

Աբովյան փողոցի վրա տեղադրվելու է բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանի` նույնանուն հրապարակում տեղադրման և Երևան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները։

Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Առաջին հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ։

Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո։

Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին։

Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում` նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հարևանությամբ տեղադրելու առաջարկին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---