Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակին նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգի ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոմպոզիտորին հանձնեց համալսարանի «Ոսկե մեդալ»: Ռոբերտ Ամիրխանյանը 7 տարի առաջ գրել է ԵՊՀ-ի հիմնը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիր-Կարայանը և այլք: Համերգի վերջում հնչեց կոմպոզիտորի նոր` «Երդվում եմ քեզ, իմ երկիր» երգը:

«Ես համալսարանական չեմ, ցավոք սրտի, սակայն ես համալսարանական եմ մեր մեծ ընտանիքի պատմությամբ: Հայրս եղել է համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը, ում մինչ հիմա շատ են սիրում և հիշում: Համալսարանականի զգացողությունը միշտ եղել է իմ մեջ ու այն թաքնված է նաև իմ երաժշտության մեջ»,- ասել է Ամիրխանյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---