«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել24 մայիսի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ: 2011թ. մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես` վիրահատման ենթակա 2004թ. ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006թ. ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության` Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով: Մայիսի սկզբին դեպքի առնչությամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրության համաձայն աշխատանքից ազատվել են բ/կ-ի մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |