2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար 31 մայիսի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ այդ ծրագրերի մի մասն արդեն իրագործվել է, մյուս մասը իրագործման փուլում է գտնվում: Վարդանյանի խոսքով` ներկայումս հիմնադրամը զբաղվում է խոշոր քաղաքներում ջրամատակարարման խնդրի լուծմամբ, որից հետո ձեռնամուխ կլինի գյուղական համայնքներում ծրագրի իրականացմանը: Արա Վարդանյանը հաղորդել է, որ անհրաժեշտ է շարունակել Հայաստանի և Արցախի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ապահովման ծրագրերը, և չի բացառվում, որ 2011 թվականին ևս հիմնադրամի ծրագրերը կիրականացվեն «Ջուրը կյանք է» կարգախոսով: Հիմնադրամի գործադիր տնօրենը հաղորդել է նաև, որ «Հայաստանն» իր գործունեության 19 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում $225 մլն չափով ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացրել: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին Նա նշել է, որ առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը |