Կաթողիկոսը Աբել քահանա Մանուկյանին կարգալույծ է հռչակվել![]() 2 հունիսի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը` նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետևումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության: Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան: Ամենայն Հայոց աթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար: Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին: Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է համարվում, հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |