Հայաստանում կզարգացնեն արկածային զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր խնդիրներից մեկը երկրում զբոսաշրջությունը դիվերսիֆիկացնելն է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տուրիստական ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը: Նրա խոսքով, մասնավորապես, Հիմնադրամը ներկայումս աշխատում է արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում նա նկատել է, որ արկածային զբոսաշրջությունը կարող է ավելացնել երիտասարդ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, քանի որ այն ավելի գրավիչ է երիտասարդների համար:

Ազոյանը հաղորդել է նաև, որ արկածային զբոսաշրջության զարգացումը հնարավոր է նաև Հարավային տուրիստական միջանցքի ռազմավարական նախագծի օգնությամբ: Նրա խոսքով, նախագծի շրջանակներում նախատեսվում է ավելի գրավիչ դարձնել երկրի մարզերի հարթավայրերը, ինչպես նաև զարգացնել այնպիսի հասկացություն, ինչպիսին է զբոսաշրջիկների բնակությունը գյուղական ընտանիքներում, ինչը լայն տարածում ունի արտասահմանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---