Բյուրականի աստղադիտարանի դիտակներն ուսումնասիրելու են տիեզերական աղբը

Բյուրականի աստղադիտարանի դիտակներն ուսումնասիրելու են տիեզերական աղբը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը մասնակցելու է տիեզերական աղբի հայտնաբերման և ուսումնասիրամն ռուսական նախագծին: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, այս տարվա օգոստոսին Հայաստանի ԳԱԱ-ն և Ռոսկոսմոսը ստորագրելու են համաձայնագիր «Տիեզերական աղբի ուսումնասիրման և Բյուրականի աստղադիտարանի դիտակների արդիականացման մասին»: Ինչպես նշել է Հարությունյանը, այդ համաձայնագրի շրջանակներում աստղադիտարանին տրամադրվելու է շուրջ 2 մլն եվրո դիտակների վերականգնման և տիեզերական աղբի ուսումնասիրման համար:

«Համաձայնության շուրջ բանակցությունները տարվում են ամենաբարձր մակարդակում»,- ասել է աստղադիտարանի տնօրենը: Նրա խոսքերով, համագործակցության շրջանակներում ռուսական կողմը ոչ միայն արդիականացնելու է Բյուրականի աստղադիտարանի նյութատեխնիկական բազան, այլ նաև վճարելու է աստղադիտարանի գիտաշխատողներին:

Ինչպես հաղորդել է Հարությունյանը, սպասվում է, որ արդեն օգոստոսին Ռուսաստանից աստղադիտարան են բերվելու նոր դիտակներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---