Հայաստանում հեռուստատեսային ծրագրերը հասանելի չեն խուլուհամրերին 3 հունիսի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում»,- այդ մասին ասվում է «Լրագրոներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանի բաց նամակում: «Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը: Սա չի առնչվում նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակին, այլ զուտ բարոյահոգեբանական խնդիր է և անմիջական կապ ունի նրանց տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի հետ` իբրև մարդկանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր ուզում են, որ հարգվեն նաև իրենց իրավունքները: Այսօր մեր հանրապետությունում որոշ տվյալների համաձայն ապրում է լսողության խնդիր ունեցող 3000-3500 քաղաքացի, ովքեր զրկված են տեղեկացված լինելու իրավունքից, քանի որ Հայաստանում առկա տասնյակ հեռուստաընկերություններից և ոչ մեկը (ներառյալ հանրայինները) չի տրամադրում որևէ լրատվական հաղորդում, որը կուղեկցվի խուլերի համար մայրենի` ժեստերի լեզվով: Այս նամակը ձեզ եմ ուղղում որպես Մարդու իավունքների պաշտպանի և ՀՀ նախագահի առաջարկով ձևավորված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավարի: Իմ խնդրանքն է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններում ներառել նաև հետևյալ կետը. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, 3) կետի գ) ենթակետից հանել «կամ հայերեն լուսագրով» հատվածը: Օրենքի այդ ենթակետում ասվում է. «Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով»: Հայերեն լուսագրերը, որոնք այսօր առկա են որոշ տեղական հաղորդումների ժամանակ, անհարմար են և ոչ ընկալելի խուլերի համար և շատ դեպքերում չեն համապատասխանում ներկայացվող պատկերին : Եթե հենաշարժողական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ է հանրապետության բոլոր բնակավայրերում ապահովել այնպիսի միջավայր, որտեղ ազատ տեղաշարժման համար խոչընդոտներ չեն առաջանա, ապա լսողական խնդիրներ ունեցողների պարագայում անհրաժեշտ է ընդամենը մեկ լրատվական հաղորդում, որը կզուգորդվի ժեստերի թարգմանությամբ: Այս տարվա հունվարի 18-ին «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների խումբը նման խնդրանքով դիմել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ պատճեներն ուղարկվել էին մի շարք այլ պաշտոնյաների, այդ թվում նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, ով այլ աշխատանքի մեկնելուց առաջ մեզ գրավոր պատասխանել էր, որ այս խնդրով զբաղվելու հանձնարարական է տվել, սակայն մինչ օրս պաշտպանի գրասենյակից որևէ մեկը չէ արձագանքել»,- նշվում է Դեհերյանի նամակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |