Կրթության որակը բարձրացնելու նպատակով Հայաստանում Ֆրանսիական համալսարանը բարեփոխումներ է անցկացնում![]() ![]() PanARMENIAN.Net - Կրթության որակը բարձրացնելու նպատակով Հայաստանում Ֆրանսիական համալսարանում անցկացվելու են մի շարք բարեփոխումներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լյա Մորվեյքը: Նրա խոսքերով, դրա հետ կապված համալսարանը մտադիր է փոփոխություններ կատարել քննությունների հանձնման կարգում: Քննաթերթիկն ընտրվելու է վիճակահանության միջոցով: «Դրա համար համալսարանի դասախոսներին առաջարկվել է կազմել քննաթերթիկներ»,- նշել է նա: Բացի դրանից, քննությունների ընթացքում գրավոր պատասխանները ձայնագրվելու են: Մորվեյքը հաղորդել է, որ մշակվել է աշխատանքի ընդունվելու նոր համակարգ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը նշել է, որ ընթացիկ տարում 40 ուսանողներ պրակտիկա են անցել Ֆրանսիայում և Բելգիայում: «Վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ շրջանավարտների 75 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ»,- ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |