Սևանի խորհրդանիշը կարող է դառնալ գորտը` փոխարինելով իշխան և սիգ ձկնատեսակներին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Սևանա լճին լուրջ տնտեսական և էկոլոգիական վնաս է հասցվում, «Կոռուպցիան մեր ազգի թշնամին է» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանը: Բարձրացնելով լճի ջրի մակարդակը` անհրաժեշտ է մաքրման աշխատանքներ իրականացնել, այլապես Սևանին ճահճացում է սպառնում: Անդրեաս Ղուկասյանը նշել է նաև, որ եթե մի քանի տարի առաջ Սևանի խորհրդանիշը իշխան և սիգ ձկնատեսակներն էին, իսկ Սևանի խեցգետինները հայտնի էին նաև Հայաստանի սահմաններից դուրս, ապա մոտ ապագայում Սևանի խորհրդանիշը կարող է դառնալ գորտը: Ի պատասխան այդ հայտարարությունների, Հայաստանի բնապահպանության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ այս տարի ևս Սևանի և առափնյա տարածքների մաքրման աշխատանքները կշարունակվեն ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ: 2011 թվականին ծրագրվում է անտառից մաքրել Սևանա լճի 283,3 հեկտար առափնյա տարածք: 2010 թվականին մաքրվել է 174 հա առափնյա տարածք, որից 167,3 հա` ամբողջությամբ, իսկ մնացած 6,7 հա մաքրումը տեղափոխվել է 2011 թվականի ծրագրի մեջ: Այս տարի Սևանա լճի ռեկրեացիոն գոտում կստեղծվեն երկու հասարակական անվճար լողափեր, որպեսզի հանրապետության քաղաքացիները կարողանան լճափին անվճար օգտվել հանգստյան ծառայություններից: Այս նպատակով կառավարությունը 62 մլն դրամ է հատկացրել շինարարական և 4 մլն դրամ` նախագծային աշխատանքների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |