Խոսրովի արգելոցի պատմամշակութային հուշարձանները կվերականգնվեն![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրին: Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրերի ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 15 տարի, սակայն անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանները կվերականգնվեն առաջիկա 4-5 տարում: Ըստ նրա, կառավարական որոշումը հիմնավորված է նրանով, որ արգելոցում կա 312 հուշարձան, իսկ կառավարությունն ու միջազգային կառույցները վերջերս առանձնակի ուշադրություն են հատկացնում արգելոց-թանգարանների ստեղծմանը: Ինչպես հայտնել է նախարարը, 2011թ. այդ ծրագրի շրջանակներում բյուջեով կհատկացվի 8 մլն դրամ անհրաժեշտ աշխատանքերի դիտարկում անցկացնելու համար, որոնց իրականացման ժամանակացույցը կպատրաստվի վեց ամսվա ընթացքում: Բացի այդ, Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ձեռնամուխ լինել պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրերի համաֆինանսավորմանը: «Գտնում եմ, որ այստեղ մասնավոր ներդրողի հետաքրքրությունն ակտիվանում է էկոտուրիզմի, ակտիվ զնոսաշրջության տեսակոտից»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |