Հենրիկ Մխիթարյան: Հավերժական շարժիչի շնորհիվ հնարավոր է առանց էներգիայի ծախսի ստանալ էլեկտրաէներգիա![]() ![]() PanARMENIAN.Net - «2002 թվականին ես ստեղծեցի հավերժական շարժիչ, որի շահագործումը հնարավորություն է տալիս առանց էլեկտրական էներգիայի ծախսման ստանալ էներգիա» ,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաթեմաթիկոս, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը: Մխիթարյանի խոսքով` նման միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում է միայն մթնոլորտի էներգիան, որը պտտեցնում է տուրբինում եղած ջուրը, և արդյունքում ստացվում է տաք ջուր և անջատվում է էներգիա. «Սա հնարավորություն կտա կատարել խնայողություն և, ի տարբերություն միջուկային կամ ատոմային էներգիայի, մթնոլորտի աղտոտում տեղի չի ունենա: Ինչ-որ տեղ կլուծվի նաև երկրագնդի գլոբալ տաքացման խնդիրը»: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն, կարծում է, որ նման հայտնագործություններին ճանապարհ չեն տալիս և աշխարհն ավելի պատրաստակամ է ստանալ միջուկային էներգիա: «Սխալ է մեղադրել էներգետիկայի նախարարությանը, քանի որ վերջինս արտադրում է էներգիա: Կարծում եմ, նման գյուտերին պետք է օժանդակություն ցույց դա գիտությունների ակադեմիան: Ճապոնիայում կատարվածը ցույց տվեց միջուկային էներգիայի վտանգավորության աստիճանը, այդ իսկ պատճառով ժամանակն է լրջորեն զբաղվել այլընտրանքային էներգիա ստեղծելու գործով»,- նշեց Սանասարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |