Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ թողարկվել է հատուկ «Արմենիա» կոնյակը բացառապես 1991թ. սպիրտերից

Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ թողարկվել է հատուկ «Արմենիա» կոնյակը բացառապես 1991թ. սպիրտերից

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը թողարկում է հատուկ «Արմենիա» կոնյակը, լրագրողներին է հայտնել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: «Անցած շաբաթ մենք արդեն սկսել ենք այն թողարկել, երկուշաբթի կոնյակն արդեն կլինի խանութներում»,-հավելել է նա: Գրրգորյանը նշել է, որ «Արմենիան» գործարանի հին ու հայտնի ապրանքանիշերից է և թողարկվել է դեռևս խորհրդային տարիներին, սակայն 10 տարի առաջ որոշվեց դադարեցնել նրա թողարկումը, քանի որ 10-ամյա հնեցման կոնյակների գիծը բավականին հագեցած էր:

Ըստ նրա, որոշվեց «Արմենիա» կոնյակը դարձնել 20-ամյա հնեցման նախկին 10-ամյա հնեցման փոխարեն և թողարկել 10 հազար շիշ սահմանափակ քանակով: «Դա կլինի եզակի 20 տարվա հնեցման կոնյակ: Դա կլինի առաջին հայկական միլիզիմ կոնյակը, որի արտադրության մեջ օգտագործվել են միայն 1991թ. բերքահավաքի սպիրտերը՝ մեր անկախության առաջին տարվա արտադրության կոնյակի սպիրտը»,-ասել է նա:

Գրիգորյանը հայտնել է, որ հիմնականում «Արմենիա» կոնյակը կտարածվի աշխարհում, միայն 25 տոկոսը կմնա Հայաստանում: «Նպատակն ավելի ներկայացուցչական է, քան առևտրային»,-նշել է նա: Գործարանի տնօրենը հայտնեց նաև, որ նոր կոնյակի գինը ֆիրմային խանութներում կլինի 55 հազար դրամ:

4  14.09.11 - Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ մամլո-ասուլիս
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---