Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է լեգենդար «Դվինը»` Ունիսթոն Չերչիլի նախընտրած կոնյակը

Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է լեգենդար «Դվինը»` Ունիսթոն Չերչիլի նախընտրած կոնյակը

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է վերաթողարկել լեգենդար «Դվին» կոնյակը, լրագրողներին հայտնել է գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նա նշել է, որ «Դվինը» գործարանի ամենահայտնի ապրանքանիշերից է, և հիմա այն վաճառվում է հին շշերով, սակայն հոկտեմբերից լինելու է նոր «Դվին», նոր փաթեթավորմամբ: «Դա արդեն լինելու է կոմերցիոն նախագիծ: Մենք ցանկանում ենք, որպեսզի «Դվինը» լինի և մնա»,- ասել է նա: Գրիգորյանի խոսքով, երբ «Դվինը» պատրաստ լինի, կվերադիրքավորվի մեր ապրանքանիշերի շարքում և պրեմիում դասի փոխարեն կդառնա ուլտրա-պրեմիում:

50 աստիճան թնդության «Դվին» կոնյակը ստեղծվել է Անաստաս Միկոյանի հրամանով խորհրդային բևեռախույզների համար և դարձել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրած կոնյակը, որն առաջին անգամ փորձել է այն 1943-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ:

4  14.09.11 - Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ մամլո-ասուլիս
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---