Արտաշատ քաղաքի 2200-ամյակը շնորհավորելու են եկել անգամ Ֆրանսիայից և Հունգարիայից

Արտաշատ քաղաքի 2200-ամյակը շնորհավորելու են եկել անգամ Ֆրանսիայից և Հունգարիայից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզկենտրոն Արտաշատը նշում է հիմնադրման 2200-ամյակը: Քաղաքի տոնական միջոցառումներին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր, արտասահմանյան պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներ:

Քաղաքի հիմնադրմանը նվիրված տոնական հանդիսությունները մեկնարկեցին քաղաքի թատրոնամերձ հրապարակից և շարունակվեցին մարզպետարանի հարակից հրապարակում: Արտաշարտի քաղաքային զբոսայգում ներկայացրեցին Արարատի մարզի գեղարվեստական դպրոցների սաների աշխատանքները:

Քաղաքի տոնին էր նվիրված նաև «Բերքի տոն-2011», որտեղ մարզի քաղաքային և գյուղական համայնքների ներկայացուցիչները տոնի մասնակիցներին ներկայացրին իրենց աշխատանքի արդյունքները: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ողջունելով բոլոր հյուրերին, նշեց, որ այսօրվա արտաշատցին շատ հպարտ է, քանի որ նա քաղաքի նորօրյա պատմության կերտողն է:

Ելույթ ունեցան նաև Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Արտաշատի քույր քաղաքներ Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետ ֆիլիպ Կալտենբախը և Հունգարիայի Բուդապեշտ քաղաքի 18-րդ թաղամասի քաղաքապետ Ուգի Աթիլլան:

Տոնակատարության ժամանակ ներկայացվեց Արտաշատ քաղաքի հիմնը , դրոշը և գերբը:

Քաղաքի տոնը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

14  15.10.11 - Արտաշատում տեղի ունեցավ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված միջոցառում
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---