Սողանքային գոտիները կազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը

Սողանքային գոտիները կազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը

PanARMENIAN.Net - Սողանքային տարածքները կաղմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը: Ըստ նրա, այսօր Հայաստանում կա 131 ակտիվ սողանքային գոտի: Բացի այդ, Գաբրիելյանը հայտնել է, որ աէրոֆոտոնկարահանման արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում Երևանում, կա 2504 սողանքային գոտի: Նա ասել է, որ կառավարությունը 2007թ. սողանքների դեմ պայքարի ծրագիր է ընդունել: Նրա խոսքով, թեև դա մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, որոշակի քայլեր ձեռնարկվում են:

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

3  20.10.11 - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---