Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրի. Հայաստանը շահեց իմ սիրտն իր ջերմությամբ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Բոլորը սպասում էին Նորին կայսերական մեծություն, Ռուսական Կայսերական Տան ղեկավար Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրիի ժանանմանը, և ահա, վերջապես, փոքր կիսամութ դահլիճում ճախրեց կայսերական ժամանակների ոգին: Մարիա Վլադիմիրին սրտաբաց ժպտում էր ներկաներին, մինչ Նորին մեծության դիվանատունը պատմում էր նրա տոհմի պատմությունը: «Ես միշտ երազել եմ այցելել Հայաստան, քանի որ իմ հայրը եղել է այստեղ 1991 թվականին նույն այս ժամանակ»,- Հայաստան կատարած քառօրյա այցի մասին իր պատմությունը սկսեց Իշխանուհին: Նրա խոսքով` ինքը միշտ իրեն այդ երկրի մի մաս է զգացել և ձգտում է ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը: Չնայած ազնվական ծագմանը, Իշխանուհին շատ անմիջականորեն կիսվեց տպավորություններով իր փոքրիկ ճանապարհորդությունից: «Հայաստանը շահեց իմ սիրտն իր ջերմությամբ: Եվ, վերջապես, կատարվեց իմ երազանքը` Արարատը երևաց ինձ»: Անդրադառնալով ծանր ժամանակներին, որոնք ապրել է թագավորական պալատը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Մեծ Իշխանուհին ցավով նկատեց, որ այժմ Հայրենիքի հետ հարաբերություններն այնքան էլ ամուր չեն, «բայց միասնության ոգին նրա մեջ պահպանվել է ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր այն պետությունների հանդեպ, որոնք անցյալում Կայսրության մասն են կազմել»: Վերջում Նորին մեծությունը բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին, «որն իր հպարտ կեցվածքի շնորհիվ դիմակայել է ցանկացած անախորժություններին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |