Թիկնապահների ակադեմիայի ղեկավարը դեմ է պահնորդական ծառայության մասին նոր օրենքի որոշ կետերին 25 նոյեմբերի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Թիկնազորի (պահնորդական) ծառայությունների մասին նոր օրենքի հիմնական նպատակը մասնավոր պահնորդական ոլորտի կանոնակարգումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Օրինագծի հեղինակներից մեկը, հանրապետական Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, այդ կարևոր ոլորտը պետք է ունենա լիցենզավորման բարդ համակարգ: Նա հավելել է, որ օրենքը կանխարգելիչ գործառույթ ունի, որի կատարման համար հարկավոր է քաղաքական կամք և հասարակական գիտակցություն: Իր հերթին «Պահապան արծիվ» թիկնապահների ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն ասել է, որ դժվար կլինի պահպանել օրենքով նախատեսված սահմանափակումը (3 թիկնապահ, մեկ մեքենա): Նա նաև նշել է, որ դեմ է թիկնապահներին հրազեն կրելու իրավունքի տրամադրմանը, ինչը նույնպես նախատեսվում է նոր օրենքով: Ըստ նրա, զենքը կարող է կիրառվել միայն ծայրահեղ դեպքում, երբ այլ ելք ուղղակի չկա: Դավթյանը հայտնել է, որ հաճախորդներից շատերը չեն գիտակցում, թե ինչի համար են հարկավոր թիկնապահները և ուշադրությունը կենտրոնացնում են արտաքին տվյալների վրա, մարզական տեսքի վրա, ինչը ոչ մի կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ այդ ոլորտում: Չնայած դրան, Սահակյանն ու Դավթյանը նշել են, որ վերջերս շատ բան դեպի լավն է փոխվում և շատերը գիտակցում են, որ կարևորը այդ գործում պրոֆեսիոնալ լինելն է»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Bloomberg․ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը ՀՀ-ին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին»,–գրել է Անի Բադալյանը |