Սեյրան Օհանյան. Հայոց բանակի զիվորը պահպանում և իրականացնում է Մովսես Գորգիսյանի մտքերը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3-ին այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մովսես Գորգիսյանի շիրիմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ: Մովսես Գորգիսյանին նվիրված միջոցառումները շարունակվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կայացած հուշ-ցերեկույթին մասնակցել են Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարը, կրթության ու գիտության նախարարը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Խոսելով Մովսես Գորգիսյանի մասին՝ նրա այրի Ռուզաննա Գորգիսյանը մասնավորապես ասել է. «Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս նահատակների հետ, իմ երկրի հպարտություն հանդիսացող բանակի հետ: Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը: Մեր` Զինված ուժերի զորամասեր կատարած այցերից շատ տպավորված եմ և վստահ եմ՝ ինչ պատերազմ էլ լինի, միևնույն է մենք հաղթելու ենք»: Մովսես Գորգիսյանի մասին իր գնահատանքի խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաև սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանը առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, և այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում և իրագործում է հայոց բանակի զինվորը: Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ որպես պաշտպանության նախարար վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում և ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջև դրված խնդիրները և անառիկ է պահելու մեր պետության սահմանները»: Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների պարգևատրել է պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով: Միջոցառումն ուղեկցվել է ասմունքով, Երգի պետական թատրոնի երգչախմբի և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի ելույթներով, ինչպես նաև՝ Մովսես Գորգիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմի ցուցադրությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |