Սիլվա Համբարձումյան. Հայաստանում բիզնես ծավալելու համար պետք է քաղաքականություն մտնել

Սիլվա Համբարձումյան. Հայաստանում բիզնես ծավալելու համար պետք է քաղաքականություն մտնել

PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը քաղաքականություն մտնել չի ցանկանում, բայց եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեկնածությունը դնի, ինքն էլ կդնի նույն տարածքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց անձամբ Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է Սուրիկ Խաչատրյանին՝ որպես կերպար։ Իսկ ընտրություններին նա պատրաստվում է մասնակցել մեծամասնականով՝ առանց որևէ կուսակցության անդամագրվելու։

Բանախոսը նշեց, որ Հայաստանը վաղուց արդեն արտասահմանում իմիջ չունի՝ թե գործարար, և թե քաղաքական առումներով, քանի որ՝ «Հայաստանում բիզնես ծավալելու համար պետք է անպայման քաղաքականություն մտնել»։ Ինչ վերաբերում է այժմ Հայաստանում իր ունեցած բիզնեսին, Սիլվա Համբարձումյանը նշեց, որ իրեն են պատկանում Երիցյանների հացի գործարանն ու ևս մեկ մեծ գործարան, որը դեռ չի գործում։

4  15.12.11 - Սյունիքի մարզպետի կողմից ապտակված գործարար Սիլվա Համբարձումյանի ասուլիսը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---