ՀՊՃՀ-ն ու ԵՃՇՊՀ-ն բաժանող «Բեռլինյան պատը» քանդվել է

ՀՊՃՀ-ն ու ԵՃՇՊՀ-ն բաժանող «Բեռլինյան պատը» քանդվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններն այսօր կյանքի են կոչել «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսը. քանդվել է համալսարանները միմյանցից բաժանող խորհրդանշական պատը։ Այն կառուցվել էր դեռևս 1989 թվականին, երբ ձևավորվեցին 2 առանձին համալսարաններ։

«Հայաստանում անցել են ժամանակները, երբ կարելի էր ասել այս ժայռն իմն է, այս ուսանողն իմն է։ Մենք ընդհանուր կրթական տարածք ենք ձևավորում, և մեր բուհերը իրարից առանձնանալու, պատնեշավորվելու փոխարեն միավորվելու, համագործակցելու կարիք ունեն։ Պատերը պետք է քանդվեն, ջրբաժանները վերանան։ Մենք այն հասարակությունը չենք, որ լրացուցիչ պատեր կառուցենք»,- ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Այս քայլն, ըստ Աշոտյանի, չի ենթադրում բուհերի միավորում, այլ միայն ավելի սերտ համագործակցություն, զուգահեռ ինտեգրում, բուհերի ուսանողադասախոսական կազմի շփման ինտենսիվացում։

«Մոտ ապագայում դուք կտեսնեք ընդհանուր ուսումնական պլաններ, մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործում»,- ասաց ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը՝ նշելով, որ արդեն իսկ կա գրադարանի, մարզական կենտրոնների և լաբորատորիաների համատեղ օգտագործման համաձայնագիր։ Իսկ մյուս համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը տեղի ունեցածը համեմատում է Բեռլինյան պատի քանդման հետ։

8  16.01.12 - "Կրթությունն առանց սահմանների" կարգախոսի շրջանակում քանդվեց Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները միմյանցից անջատող պատը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---