Արամ Սիմոնյան. Չնայած դժվարություններին` ԵՊՀ դասախոսական կազմը չի կրճատվել

Արամ Սիմոնյան. Չնայած դժվարություններին` ԵՊՀ դասախոսական կազմը չի կրճատվել

PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հաշվետվություն է ներկայացրել 2010/2011 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ, ներկայացրել է գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները: Ռեկտորն ուրախությամբ նշեց, որ չնայած այս տարի ի հայտ եկած բարդությանը` կապված դիմորդների թվի պակասի հետ, դասախոսական կազմի կրճատում չի եղել:

«Երևանի պետական համալսարանը տարին վատ չի փակել, այն հիմնական խնդիրները, որ դրված էին մեր առաջ, մենք կարողացանք կատարել: Դասախոսական կազմը, չնայած դժվարություններին չի կրճատվել: 30-ից ավել երիտասարդ նոր դասախոսներ են աշխատանքի ընդունվել, որոնցից 5-ը համալսարանի ասպիրանտ են»,- ասաց Արամ Սիմոնյանը: Նա հավելեց, որ մի քանի դասախոս աշխատանքից հեռացվել է, քանի որ նրանք չեն հաղթահարել մրցույթը` ելնելով որոշակի պատճառներից, ուսանողների գնահատման արդյունքներից:

Թերացումների շարքում ռեկտորը նշեց ուսման որակի վերահսկման արտաքին մեխանիզմների բացակայությունը, մագիստրոսական ու բակալավրիատի ուսումնական պլանների զանազանումը, կուրատորների ինստիտուտի կայացումը և այլն: 2010/2011 ուստարում ԵՊՀ առկա ուսուցման համակարգի ուսանողների թվակազմը եղել է 13736, որից 11234-ը` բակալավրիատում: Հեռակա ուսուցման համակարգում սովորել է 3588 ուսանող: Նախորդ ուսումնական տարում համալսարանի հիմնական դասախոսական կազմում եղել է 1257 դասախոս, որից` 163 պրոֆեսոր, 467 դոցենտ, ասիստենտ եւ դասախոս` 627: Այդ կազմի 65.9 %–ն ունի գիտական աստիճան:

6  17.01.12 - ԵՊՀ-ում կայացավ ռեկտոր Արամ Սիմոնյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---