Մանուկ Վարդանյան. Միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով աստիճանաբար

Մանուկ Վարդանյան. Միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով աստիճանաբար

PanARMENIAN.Net - Չինաստանից վերջերս ներմուծված ավտոբուսների խմբաքանակն առաջիկա օրերին կհանձնվի շահագործման Երևանի երթուղիներում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

Տրանսպորտի բարեփոխման մասին խոսելիս, նախարարը նշեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կան համատեղ որոշումներ, համաձայն որոնց միկրոավտոբուսներն աստիճանաբար ավտոբուսներով փոխարինելու պահանջներ կներկայացվեն երթուղիները սպասարկող ընկերություններին։

«Այս պահին Գեղաշեն-Երևան ուղղությամբ արդեն դրված է միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու պահանջը։ Խնդիրը լուծելու համար նրանց տրված է 6 ամիս ժամանակ»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է միջպետական փոխադրումներին, նախարարի խոսքով, Իրանի, Վրաստանի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և տրանսպորտային միջոցների համար խիստ պահանջներ են ներկայացվում։ «Թե Հայաստանից Վրաստան մեկնող, թե Վրաստանից Հայասատան եկող ավտոբուսները պետք է լինեն առավելագույնը 3 տարվա հնության, այլապես դրանց մուտքը ՀՀ տարածք թույլ չի տրվի»։

4  01.02.12 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մանուկ Վարդանյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---