Ո՞վ պետք է դաստիարակի հայ զավակներին... թե՞ բանակը արդեն դայակություն է անում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համընդհանուր մտահոգվություն է հայտնել բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: Այդ խնդիրը լուծելու համար կառավարությունը որոշել է, որ այսուհետ «բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ` որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,- հավելել է վարչապետը: Պարզ ասած` կառավարությունը երիտասարդության դաստիարակության հոգսը բարդել է բանակի վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխային առաջին հերթին պետք է դաստիարակի ծնողը, որից երեխային փոխանցվում են հիմնական կենսական արժեքները: Այնուհետև դպրոցը, որտեղ բացի գիտելիքներից երեխաների մոտ ձևավորվում է անձի մասին հասկացողությունը, պետք է օգնի կողմնորոշվել ապագայի հարցում: Եվ արդեն բանակ են գնում ծառայելու այն մարդիկ, որոնք գիտեն, «թե որն է լավ, որը` վատ»: Անգամ եթե յուրաքանչյուրն իր «լավն ու վատն» ունի: Հարց է ծագում` ինչո՞վ են զբաղված ծնողները, մանկապարտեզը, դպրոցը, եթե զինակոչման տարիքի հասած երեխան գաղափար չունի, թե ինչ է ուզում կյանքից, և չի կարողանում կողմնորոշվել, թե ինչով է ուզում զբաղվել: Սակայն եթե մի կողմ դնենք տվյալ դեպքում անպետք պաթոսը... Բանակի հիմնական նպատակն է սովորեցնել մարտի հնարքներն ու մարտավարություն, զենքից օգտվելու հմտությունները: Ինչպես ասում են` բանակը Հայրենիքի պաշտպանության կառույց է, այլ ոչ թե տղամարդկանց դաստիարակչական ճամբար: Որպես տեղեկանք. Դեռևս մեկ տարի առաջ միջազգային փորձագետներն ու տարբեր երկրների ԶԼՄ-ներ հերթական անգամ հանդես եկան Հարավային Կովկասի երկրների Զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատականով և եկան այն եզրակացությանը, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Անգամ Ադրբեջանի համար բարեկամական Թուրքիայի առաջատար թերթերից մեկը` Zaman-ը խոստովանել է, որ անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ ու հմուտ բանակը: Եվ, միգուցե, ելնելով վերը ասվածից, արժե՞ թույլ տալ բանակին զբաղվել իր գործով, այլ ոչ թե դայակ կարգվել երեխաներին: Իսկ ծնողների, մանկապարտեզների և դպրոցների դերը թողնել ծնողներին, մանկապարտեզներին և դպրոցներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |